ԱՄՆ որոշ շրջաններում -48 աստիճան է, մինչդեռ բնակիչները զվարճանում են (Video)


15:37 , 2 փետրվար, 2019

Միացյալ Նահանգներում ցրտաշունչ ձմեռ է, օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում հասնում է - 48 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, սակայն ամերիկացիները շարունակում են զվարճանալ:

Այս մասին գրում է BBC-ն և տեսանյութ ներկայացնում, թե ինչպես են մարդիկ զբաղմունք գտնում: Նրանք սառեցնում են թաց հագուստը, օճառի պղպջակները և ձու կոտրում գետնի վրա, որը վայրկյանների ընթացքում սառույցի է վերածվում:

Տեղի իշխանությունները բնակիչներին խնդրում են դուրս չգալ տներից: Չիկագոյի բնակչուհիներից մեկն էլ ցույց է տվել, թե ինչպես է սառցակալել տանը դրված միկրոալիքային վառարանը: