Իտալիայում դատարանն օրինական է համարել Facebook-ի պատճառով կնոջն աշխատանքից հեռացնելը


15:20 , 2 փետրվար, 2019

Իտալիայի գերագույն վճռաբեկ դատարանը մերժել է Բրեշիա նահանգի բնակչուհու բողոքը՝ Facebook-ով տարվա լինելու պատճառով աշխատանքից հեռացվելու հետ կապված, գրում է la Repubblica պարբերականը։

Տեղացի բժշկի քարտուղար աշխատող կինը մեկուկես տարում շուրջ 6 հազար անգամ համացանցում է եղել, որից 4․5 հազար այցելությունը Facebook-ին է բաժին ընկնում։ Նշվում է, որ նա երկարատև ժամանակ առցանց է մնացել։

Դատավճիռներում նշվել է կնոջ «գործողությունների լրջության աստիճանը», «համընդհանուր էթիկայի խախտումը» և այդպիսի վարքագծի՝ «գործատուի վստահությունը խաթարելու» ունակությունը։