Սիրիայում ավտոբուսը պայթել է ականի վրա


15:10 , 2 փետրվար, 2019

Panorama.am-ը գրում է.

Սիրիայի հյուսիսում՝ Մանբիջ քաղաքի մոտ, ուղևորներով ավտոբուսը պայթել է ահաբեկիչների կողմից տեղադրված ականի վրա։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Rudaw-ին, գրում է, որ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Ներկա պահին տեղի ոստիկանությունը պարզում է տուժածների  թիվն ու տեղի ունեցածի մանրամասները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ