28 տոննա ցիտրուսային մրգերը Չինաստանից Սինգապուր առաքելիս IBM-ը բլոքչեյն է օգտագործել


13:50 , 2 փետրվար, 2019

Չինական Նոր տարվա նախաշեմին IBM տեխնոլոգիական ընկերությունը Չինաստանից Սինգապուր 28 տոննա նարինջ և մանդարին է ուղարկել։ Առաքման ժամանակ օգտագործվել է բլոքչեյնը։

IBM-ի մասնագետները հստակեցնեում են, որ էլեկտրոնային վճարման միջոցը (e-Bel) արագացրել է վարչական ընթացակարգերը՝ դրանք «մինչև մեկ վայրկյանի հասցնելով», ինչը թույլ է տվել նվազեցնել մրգերի պահպանման ժամկետները։

Փորձնական նախագիծն արդեն երկրի արդյունաբերական ոլորտից և ղեկավար մարմիններից դրական արձագանք է ստացել։