Բրազիլիայում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի


14:00 , 2 փետրվար, 2019

168.am-ը գրում է.

Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 115-ի: Ինչպես տեղեկացնում է «Russian Today»-ը, համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է փլուզման պահը: 71 մարդու ինքնությունը պարզել դեռ չի հաջողվել, իսկ 248 մարդ համարվում է անհետ կորած:

Հունվարի 26-ին ամբարտակի փլուզման հետևանքով մետաղագործական արդյունաբերության թափոններ պարունակող ջուրը լցվել էր շրջակա տարածք` ավերելով բնակելի տները: