Առավոտյան զբոսանք Երևանում. Սիրուշոն հրապարակել է որդու լուսանկարը


12:39 , 2 փետրվար, 2019

Երևանում այսօր տեղացած անսպասելի ձյունն ուրախություն է պարգևել բոլորին։ Սիրուշոն էլ, օգտվելով առիթից, որոշել է որդու հետ շաբաթ առավոտ զբոսնել ձմեռային Երևանում։ Նա Ինստագրամի իր էջում որդու հետ պոզիտիվ լուսանկար է հրապարակել, ով վազվզում է ձյան մեջ ու փորձում ձնագնդի սարքել։ Երգչուհին նկարը մեկնաբանել է այսպես. «Առավոտյան զբոսանք իմ որդու հետ Երևանում»։

50803468_811684479166362_7899710596737708466_n.jpg