Բոլիվիայի նախագահը Մադուրոյի կողքին է


12:10 , 2 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հանդիպել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, իր թվիթերյան էջում գրել է Մորալեսը:

Նա Մադուրոյին «եղբայր» է անվանել և նրան լիարժեք աջակցություն հայտնել: Մորալեսը նաև դատապարտել է հեղաշրջումը և Վենեսուելայի ազգային հարստությունը յուրացնելու ձգտումը:

«Բոլիվիան աջակցում է երկխոսությանը, որը կօգնի խուսափել բախումներից»,- գրել է նա: