Նավթի համաշխարհային գներն աճում են


11:20 , 2 փետրվար, 2019

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը: 

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի մարտի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,01 դոլարով՝ հասնելով մինչև 62,58 դոլար մեկ բարելի դիմաց:  

WTI տեսակի նավթի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  աճել է 1,73 դոլարով և կազմում է 53.8 դոլար մեկ բարելի դիմաց։