«Փաստ». Բազմամյա տնկի, բնակարան, KIA OPTIMA 2.4 մակնիշի ավտոմեքենա. Վայոց Ձորի մարզպետի ունեցվածքը


11:00 , 2 փետրվար, 2019

«ՀՀ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: 

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Տ. Սարգսյանը, որպես անշարժ գույք, հայտարարագրել է բազմամյա տնկի, ինչպես նաև բնակարան:

Հայտարարագրել   է նաև KIA OPTIMA 2.4 մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 5 000 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել  է 900 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Հավելենք, որ նա այս պաշտոնին է նշանակվել նախորդ տարվա հոկտեմբերին: Նշենք  նաև, որ Տրդատ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: