Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է ռուսական կործանիչն ամերիկյան F-15-ին ստիպում փոխել ուղղությունը (Video)


10:36 , 2 փետրվար, 2019
Համացանցում է հայտնվել ռուսական կործանիչի ու ամերիկյան F-15 ինքնաթիռի մասնակցությամբ օդում արված ուշագրավ տեսանյութը: Դրանում պարզ ցուցադրված է` ինչպես է ռուսական կործանիչը վտանգավոր հեռավորության վրա մոտենում F-15-ին ու ստիպում փոխել ուղղությունը:

Daily Mail-ը նկատում է, որ Սու-27-ը կարծես մի կողմ է հրում ամերիկյան օդանավին: F-15-ին այլ բան չի մնում, քան ենթարկվել ու փոխել ուղղությունը: 

Պենտագոնից հայտարարել են, որ ռուսական կործանիչն ամերիկյան F-15-ին վտանգավոր հեռավորության վրա է մոտեցել Սև ծովի երկնքում: ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ ամերիկյան պարեկային ինքնաթիռը գտնվել է միջազգային օդային տարածքում, սակայն Սու-27-ը մոտեցել է 1,5 մ հեռավորության վրա ու «որսացել» այն:

Նշվում է, որ նախքան F-15-ին մոտենալը ռուսական ինքնաթիռը դրան հետևել է 2 ժամ 40 րոպե: