Մերկելի «bari galust»-ը Փաշինյանին (Photo)


10:49 , 2 փետրվար, 2019

Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելն իր instagram-ի էջում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գերմանիա կատարած այցին և տեղադրել է մի քանի լուսանկար:

Լուսանկարների տակ մեկնաբանությունը ֆրաու Մերկելը լատինատառ «bari galust»-ով է սկսել՝ հայերենով ողջունելով Փաշինյանին:

Երևում է՝ 2018 թ․-ի օգոստոսի վերջին Երևան կատարած այցի ժամանակ, որն ավելի շատ հիշվում է իր «սելֆիառատությամբ», տիկին Մերկելը մի քանի հայերեն արտահայտություն է սովորել, որը կիրառել է Փաշինյանի այցի ժամանակ:

ՀԳ. Ամեն դեպքում, հաճելի է, երբ աշխարհի հզոր երկրներից մեկի ղեկավարը հայերենով է ողջունում Հայաստանի վարչապետին իր instagram-ի էջում: