Ջեֆ Բեզոսն ընդամենը մեկ ամսվա ընթացքում հարստացել է ևս 17 մլրդ դոլարով


05:30 , 2 փետրվար, 2019

Ամերիկյան Bloomberg գործակալությունը փետրվարի 1-ին վերլուծել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ֆինանսական վիճակի փոփոխությունները: 2019-ի առաջին ամիսը հաջող է եղել միլիարդատերերի առաջին տասնյակում ընդգրկված բոլոր գործարարների համար: Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսն իր կապիտալն ավելացրել է ևս 17.2 միլիարդ դոլարով: Bloomberg-ի գնահատմամբ, փետրվարի 1-ի դրությամբ նրա կարողությունը 142 միլիարդ դոլար է: Միայն հունվարի 31-ին Amazon-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենը 3.8 միլիարդ դոլար է վաստակել:

Տարեկան վարկանիշում հինգերորդ տեղը զբաղեցնող Մարկ Ցուկերբերգը հունվարին իր կարողությունն ավելացրել է ևս 13.6 միլիարդ դոլարով: Նրա կապիտալն այժմ գնահատվում է 65.6 միլիարդ դոլար: Facebook-ի վերահսկիչ փաթեթի բաժնետերը հունվարի 31-ին վաստակել է 6.2 միլիարդ դոլար:

Image result for джефф безос amazon

Ֆրանսիացի Բեռնար Առնոն հունվարին հարստացել է 8 միլիարդ դոլարով: Սակայն ամսվա վերջին օրը նա կորցրել է 303 միլիոն դոլար: Առնայի ընդհանուր կապիտալը կազմում է 76.6 մլրդ դոլար, և նա զբաղեցնում է 6-րդ տեղը տարվա ընդհանուր վարկանիշում:

Բիլ Գեյթսը մնում է երկրորդ տեղում, 95.8 միլիարդ դոլար ընդհանուր կապիտալով: Հունվարին Microsoft-ի հիմնադիրը հարստացել է 5.3 միլիարդ դոլարով: Հունվարի 31-ին նրա եկամուտը կազմել է 227 մլն դոլար:

Image result for Джефф Безос

Մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը հունվարին կապիտալի աճի հինգերորդ արդյունքն է ցույց տվել՝ 5.25 միլիարդ դոլար: Ընդհանուր վարկանիշում նա մնում է յոթերորդ տեղում:

Առաջին հնգյակից ամենաքիչը հունվարին վաստակել է հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 1 միլիարդ 70 միլիոն դոլար: Նրա ընդհանուր կապիտալը գնահատվում է 84.9 միլիարդ դոլար: Սա ընդհանուր վարկանիշում երրորդ տեղն է: