Փենսը Մադուրոյից պահանջել է չչարաշահել Միացյալ Նահանգների համբերությունը


01:46 , 2 փետրվար, 2019

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից պահանջել է չչարաշահել Վաշինգթոնի համբերությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքերով, Մադուրոյի «դիկտատուրան» ավարտվել է:

Նա նաև հավելել է, որ հարկ է, որ Մադուրոն հրաժարական տա:

Միևնույն ժամանակ, Փենսը չի բացառել Մադուրոյի դեմ ուժի կիրառումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայի վերաբերյալ ցանկացած տարբերակ չի բացառում: