Ինքնաթիռը վերածվել է յուրահատուկ լիմուզինի․ ակումբ՝ անիվների վրա (Photo)


04:03 , 2 փետրվար, 2019

12 տարի վերանորոգելուց հետո ինքնաթիռը վերածվել է հարմարավետ լիմուզինի։ Մասնավոր ինքնաթիռը, որի թևերը կտրված են, կոչվում է «Ակումբ անիվների վրա»։ Այն համալրված է խնջույքների համար անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Այս անհավանական ինքնաթիռի հեղինակը դիզայներ Դեն Հարիսն է, իսկ սեփականատերը՝ Ֆրենկ Դե Անջելոն։

Լիմուզինը նախատեսված է 8 մարդու համար։ Այն հնարավոր է գնել կամ վարձակալել։ Լիմուզինն արժե 5 միլիոն դոլար։