Բակո Սահակյանն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին


21:10 , 1 փետրվար, 2019

Analitik.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացմանը եւ ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱՀ Նախագահի խորհրդական - Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Զոյա Լազարյանը: