Երևան քաղաքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը (photo)


20:15 , 8 հունիս, 2013

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի մայիսի 14-ի "Երևանի ավագանու անդամներ ընտրվելու մասին" N1 արձանագրությունը,"Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի և Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 102-րդ կետի համապատասխան՝ գումարվել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստը: Ավագանու 65 անդամներից նիստին ներկա են եղել 64-ը: Նախքան նիստի սկսվելը, սահմանված կարգով, գրանցվել են ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և "Բարև Երևան" խմբակցությունների անդամները: 
Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման համաձայն՝ ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում ստացել է 42 մանդատ, ԲՀԿ-ն`17, "Բարև Երևան" դաշինքը՝ 6: