Քարդաշյանը ծաղրի առարկա է դարձել անհեթեթ ֆոտոշոփի պատճառով


20:20 , 1 փետրվար, 2019

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարի խմբագրում է արել հերթական անգամ։ Կեղծիքը նշվել է Instagram-ի Fake Girls Fvckya էջում:

Նախօրեին Քարդաշյանը կարճ կապույտ բաճկոնով և սև լեգինսով լուսանկար է հրապարակել: Հաշվի ադմինիստրատորներն ուսումնասիրել են լուսանկարի բնօրինակը և ցույց են տվել այն աննշան փոփոխությունները, որ կատարել է աստղը։ Այն լավագույնս տեսանելի է էջում տեղադրված անիմացիայում։

https://scontent-waw1-1.cdninstagram.com/vp/8bc4b9eec5ae7a53f6baded56703ca37/5CDBF550/t51.2885-15/e35/49542439_293103774738965_331876080036703889_n.jpg?_nc_ht=scontent-waw1-1.cdninstagram.com

Քարդաշյանը մի քիչ փոքրացրել է իր փորը։ Օգտատերերը նշել են, որ գրեթե ոչինչ չի փոխվել, և բնօրինակը նույնիսկ ավելի լավն է։

https://scontent-waw1-1.cdninstagram.com/vp/b8345c5cd087397b4ff9c6bc9d015053/5CF9E196/t51.2885-15/e35/p1080x1080/51337242_771831399858241_6697768302833607168_n.jpg?_nc_ht=scontent-waw1-1.cdninstagram.com