Ռեփեր Դրեյքը 20 հազար դոլար թեյավճար է թողել «Մակդոնալդս»-ի երկու աշխատակցուհիներին


00:00 , 2 փետրվար, 2019

Ռեփեր Դրեյքը «Մակդոնալդս» արագ սննդի ռեստորանի երկու աշխատակցուհիներից յուրաքանչյուրին թողել է տասը հազարական դոլար՝ որպես թեյավճար: Այս մասին հաղորդել է The Sun-ը:

Նշվում է, որ հիփ-հոփ կատարողը խորտկարանում ձեռք է բերել բուրգեր, ինչից հետո աշխատակցուհիներին կանխիկ փող է նվիրել:

Twitter-ում հայտնվել է Դրեյքի լուսանկարը «Մակդոնալդս»-ում: Լուսանկարում երևում է, թե ինչպես է արտիստը երկու թիկնապահների ուղեկցությամբ զրուցում արագ սննդի ռեստորանի թխամորթ աշխատակցուհու հետ: Լուսանկարը հրապարակել է AJ նիկով ականատես օգտատերը:

2018 թվականի սեպտեմբերին Դրեյքը ընդգրկվել է տարվա ամենաբարձր վարձատրվող ռեփերների տասնյակում: Նրա վաստակը կազմել է 47 միլիոն դոլար: