Չինաստանում տղամարդկանց համար նոր հակաբեղմնավորիչ միջոց են մշակել


18:00 , 1 փետրվար, 2019

Չինացի գիտնականները նոր հակաբեղմնավորիչ մեթոդ են մշակել տղամարդկանց համար։ Հիդրոգելից, ոսկու մասնիկներից և էթիլենդիամինտետաասետիկ թթվից (EDTA) պատրաստված շերտավոր «կոկտեյլ»-ը ներարկում են սերմնահեղուկի մեջ, որպեսզի կանխեն սպերմայի հոսքը արգանդ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են ACS Nano-ում։

Հիդրոգելային շերտը գործում է որպես սերմնահեղուկի արգելք, որ կանխում է սերմնազատումը: Ոսկու մասնիկների շերտը արտազատում է EDTA-ից հիդրոգելը, որը սպանում է սերման:

Նյութի գործողությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է լույսի միջոցով ներազդել հոսքի «խցանի» վրա։ Սա հանգեցնում է շերտերի խառնուրդին, և շիճուկը դուրս է բերվում մարմնից։

Նոր հակաբեղմնավորիչը դեռևս փորձարկման շրջանում է՝ պարզելու համար կողմնակի ազդեցությունների չափը։