Քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում ԱԺ մասնակցությանը վերաբերող հարցեր


18:50 , 1 փետրվար, 2019

Armenpress.am-ը գրում է.

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Քննարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում ԱԺ մասնակցությանը վերաբերող հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ Արեգ Քոչինյանը, կարևորվել է ԱԽ գրասենյակի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի միջև համագործակցությունը։ Ընդգծվել է բոլոր ուժային կառույցների աշխատանքների թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը։