CNN-ը հայտնել է` որտեղ կկայանա Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը


18:40 , 1 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ  ղեկավար Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը ծրագրված է անցկացնել Վիետնամի տարածքում, և այն կկայանա փետրվարի վերջին: Այդ մասին, ըստ Газета.ру-ի, հայտնում է CNN-ը` իրազեկված աղբյուրին հղումով:

Ծրագիրը դեռ մշակվում է:

 Օրերս Թրամփը հայտնել էր, որ անհամբերությամբ սպասում է Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը: