Չինաստանում 30-ը լրացած կանանց լրացուցիչ հանգստյան օրեր են հատկացրել՝ անձնական կյանքը դասավորելու համար


17:45 , 1 փետրվար, 2019

Չինաստանում երկու ընկերություններ 30-ից բարձր տարիք ունեցող աշխատակցուհիներին չինական Նոր տարվա արձակուրդային 7 օրերին լրացուցիչ 8 օր են ավելացրել՝ անձնական կյանքը կարգավորելու համար։

Այս ընկերություններից մեկի՝ Hangzhou Songcheng Performance-ի անձնակազմի ղեկավարի խոսքով՝ աշխատակիցները մեծ ոգևորությամբ են ընդունել այդ որոշումը: Ընկերությունում տղամարդիկ և կանայք մոտավոր հավասարաչափ բաշխվածություն ունեն, բայց կանայք հիմնականում աշխատում են ներքին բաժիններում և ընկերության կազմակերպած շոուներում գրեթե հնարավորություն չունեն երիտասարդների հետ ծանոթանալու:

Сотрудницы с энтузиазмом встретили это решение / фото IC