Իրանագետը կարևորում է, որ Փաշինյանն Իրան մեկնի տիկնոջ հետ


16:00 , 1 փետրվար, 2019

Panorama.am-ը գրում է.

Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է, որ նման այցը  չափազանց կարևոր է երկու երկրների միջև հարաբերությունների վերընթաց կորագծում նկատված դադարն արագորեն լրացնելու հարցում։ Այդ պատճառով, ըստ նրա, այդ այցը պետք է լինի որակապես բոլորովին նոր մակարդակի, ինչին հասնելու համար, անհրաժեշտ են նախապատրաստական և տեղում իրականացվնելիք մի շարք քայլեր։

Վարդան Ոսկանյանը կարևորում է, որ հարևան երկիր վարչապետը մեկնի իր տիկնոջ հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ