Վերաքննիչը շարունակում է Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը


15:10 , 1 փետրվար, 2019

Yerkir.am-ը գրում է.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։

Հիշեցնենք, որ երեկ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հույս էր հայտնել, որ  Վերաքննիչ դատարանում, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, բողոքը կքննվի օբյեկտիվորեն: Ալումյանը նշել էր նաև, որ բողոքի ամբողջական ներկայացումից հետո, եթե ժամանակ մնա, հնարավոր է, որ ՀՀ երկրորդ նախագահը ելույթ ունենա: