«Ես էլ ընտանիք կազմեցի, արդեն պաշտոնապես կարող եմ հայտարարել». Հրաչ Մուրադյան


15:00 , 1 փետրվար, 2019

Tert.amLife-ը գրում է.

Հրաչ Մուրադյանի անձնական կյանքը նորից հանրության ուշադրության կենտրոնում է։ Այս անգամ թեման կրկին արծարծվել է «Կիսաբաց լուսամուտների» երեկվա թողարկման ժամանակ։ Հրաչը եթերում հայտարարել է, որ ընտանիք է կազմել։ Թողարկման ժամանակ մի քանի անգամ ցույց է տվել նաև ձախ ձեռքի մատնեմատի մատանին։

«Կիսաբաց լուսամուտների» հերոսի հետ զրույցի ժամանակ, երբ վերջինս ասում է, որ ընտանիք էր կազմում` հաշվի առնելով իր տարիքը, 35-ամյա Հրաչն ասում է. «Ես էլ, անկեղծ ասած, ընտանիք կազմելուց միայն տարիքիս վրա էի ուշադրություն դարձնում»։ Հետո նա իր խոսքը վերահաստատում է` շեշտելով, որ դա պաշտոնական հայտարարություն է։ Երբ զրուցակիցն ասում է, որ, ի վերջո, ընտանիք կազմեց, Հրաչն արձագանքում է. «Ես էլ։ Արդեն պաշտոնապես կարող եմ հայտարարել, բայց անցնենք ձեր թեմային»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ