Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասով ԱԱԾ-ն համապատասխան հայտարարություն կանի. Վանեցյան


14:10 , 1 փետրվար, 2019

Aysor.am-ը գրում է.

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին իր նախկինում արված հայտարարությանը:

«Ինչ վերաբերվում է իմ հայտարարությանը՝ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների մասին, ապա քրեական գործ կա հարուցված, իրականացվում է քննություն և արդյունքների մասին կլինի համապատասխան հայտարարություն ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից», - նշեց Ա.Վանեցյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ