Արա Զոհրաբյանն ընդունել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին


14:00 , 1 փետրվար, 2019

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին:Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից:


Նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց ի վեր սա Ալեքսանդր Լապշինի և Արա Զոհրաբյանի առաջին հանդիպումն էր: Նրանք քննարկել են քրեական հետապնդման ընթացքում տեղի ունեցած ապօրինի գործողություններին վերաբերող հարցեր:

Լապշինը որոշ մանրամասներ է ներկայացրել իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող երկրների վերաբերմունքի մասին: «Երբ ես Բելառուսում գտնվում էի կալանքի տակ, ինձ մոտ եկավ իմ փաստաբանը և փոխանցեց Հայաստանի փաստաբանների պալատի հայտարարությունն ուղղված Բելառուսի փաստաբանների կոլեգիայի նախագահին՝ խնդրանքով պաշտպանել իմ իրավունքները: Դա շատ անսպասելի էր ինձ համար: Ես շատ ուրախացա, որ մենակ չեմ»,-նշել է Լապշինը:

Ավարտին՝ Ալեքսանդր Լապշինը Արա Զոհրաբյանի և Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Փաստաբանների պալատի վարչական շենքում: