Թայվանուհին որոշել է պարզել, թե ով է 11 տարի առաջ եղել իր կյանքը փրկած արյան դոնորը, և բացահայտումն ապշեցրել է նրան


09:52 , 1 փետրվար, 2019

Թայվանում բնակվող զույգի պատմությունը կարող էր հոլիվուդյան ֆիլմի սցենար դառնալ: Թայվանուհի Լին Սիաոֆենը վերջերս պատմել է իր ընկերոջն իր հետ 11 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի վթարի մասին:

Այն ժամանակ բժիշկները Լինին բավականին մեծ քանակությամբ արյուն էին ներարկել, երբ վերջինս ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում: Այդ մասին լսելով՝ նրա ընկերը կատակել էր՝ ասելով. «Կարո՞ղ է՝ դա իմ արյունն է եղել»: Իսկապես կարող էր:

Լիանն այն ժամանակ արյան դոնոր էր և կանոնավոր կերպով արյուն էր հանձնում: Կինը, ցանկանալով պարզել, թե իրականում ով է եղել իր դոնորը, հարցուփորձ է արել հիվանդանոցում, որտեղ տվել են նրա ներկայիս ընկերոջ անունը: Ստուգելով տվյալները՝ նա համոզվել է, որ իր կյանքը փրկել է իր իսկ ընկերը, որի հետ ծանոթացել է միջադեպից 7 տարի անց:

Օգտվելով այս բացահայտումից՝ Լիանը կոչ է արել մարդկանց արյան դոնոր դառնալ՝ ասելով. «Դուք կարող եք փրկել ձեր ապագա կնոջ կյանքը»: