Բուլղարիան որոշել է երկարաձգել «Թուրքական հոսքը»


05:30 , 1 փետրվար, 2019

Բուլղարական «Բուլղարտրանսգազ» գազափոխադրման համակարգի օպերատորը մտադիր է Թուրքիայի սահմանից գազամուղ կառուցել, որի միջոցով վառելիքտ «Թուրքական հոսքով» կուղարկվի Սերբիա, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Խողովակաշարի կառուցման արժեքը գնահատվում է շուրջ 1.6 միլիարդ դոլար:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Թուրքական հոսքը» Եվրոպայի երկրներ հասցնելու երկրի պատրաստակամության մասին: