Ջիջի Հադիդն արխիվային գեղեցիկ լուսանկարներ է ցուցադրել (Photo)


06:44 , 1 փետրվար, 2019

Ամերիկյան հայտնի մոդել Ջիջի Հադիդն ուրախացրել է բաժանորդներին արխիվային գեղեցիկ լուսանկարներով: 2003թ.-ի լուսանկարում աղջիկն ընդամենը 7 տարեկան է: Լուսանկարում Ջիջին կենդանաբանական այգում շոյում է սպիտակ ձիուն և երջանիկ ժպտում: Մոդելը չի մեկնաբանել լուսանկարը, միայն նշել է տարեթիվը:

Ջիջին նաև տեղադրել է Euromast-ի տոմսի՝ Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքի 185 մետրանոց աշտարակի լուսանկարը: Թվում է, որ լուսանկարներն արված են հենց Նիդեռլանդներում, որտեղի ծնունդ է Ջիջիի մայրը՝ հոլանդական մոդել Իոլանդա Հադիդը:

Ավելի վաղ 23-ամյա Ջիջիին նկատել են Սոհոյի փողոցներում: Նա ինչ-որ տեղ է շտապել նարնջագույն total-look-ով: Բոլորին, բացի Ջիջիից, շփոթեցրել է նրա վերնաշապիկը, որը կոճկված է եղել միայն մեկ կոճակով՝ կրծքի մասում