Ավետ Ադոնցը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ


01:46 , 1 փետրվար, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավետ Ադոնցը նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ:

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման համաձայն, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետ Ադոնը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Նշենք, որ ավելի վաղ Ադոնցը Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր: