Գլխացավի 4 տեսակ, որոնց ետևում թաքնված են այլ հիվանդություններ


01:14 , 1 փետրվար, 2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պնդում է, որ երկրագնդի չափահաս բնակչության 50-75%-ը տառապում է գլխացավերով։ Շատերը ուշադրություն չեն դարձնում նրա վրա։ Ցավերը լինում են տարբեր՝ ճնշող, սուր կամ բութ, իսկ ցավի օջախը կենտրոնանում է գլխի տարբեր հատվածներում։ Այն կարող է լինել ինքնուրույն հիվանդություն կամ ախտանիշ, որի դեպքում ցավն անվանում են երկրորդային։

Էնցեֆալիտ

Էնցեֆալիտի դեպքում ուղեղում սկսվում է բորբոքային գործընթաց։ Մենք սովոր ենք կարծել, որ այդ հիվանդությունն առաջանում է տզի խայթոցի պատճառով և այն բուժելու համար բավական է պահպանել անվտանգության կանոնները՝ պատվաստում կատարել և անտառում զգույշ լինել, սակայն իրականությունն այլ է։

Էնցեֆալիտի գրգռիչներ կարող են հանդիսանալ, օրինակ, հերպեսի վարակը, մանրէների որոշ տեսակներ և անգամ պատվաստումը։ Հիվանդությունը մի շարք ախտանիշներ ունի՝ օրգանիզմի ընդհանուր բորբոքում, օջախային և ընդհանուր ուղեղային բորբոքումներ։ Զգուշանալ է պետք այն ժամանակ, երբ նկատվում են նախանշաններ յուրաքանչյուր խմբից։ Օրինակ՝ գլխացավի հետ միասին բարձրանում է ջերմությունը, խախտվում են մկանային համակարգի աշխատանքը և զգայունությունը։

Տիրամինի ներգործություն

Տիրամինը թույն է, որը կարող է միգրեն առաջացնել։ Այն պարունակվում է բանանի, խոզապուխտի, ավոկադոյի, ինչպես նաև պանրի որոշ տեսակների մեջ։ Ամենայն հավանականությամբ, այս մթերքները սրում են ձեր ցավային զգայարանները։ Փորձեք սննդակարգում նվազեցնել նրանց քանակը և անմիջապես կզգաք փոփոխությունները։

Մենինգիտ

Գլուխը ցավում է գրեթե բոլոր ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ, բայց մինինգիտի պարագայում այն գլխավոր ցուցիչներից մեկն է։ Այն զարգանում է արագորեն, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 400C և գրեթե չի իջնում։ Այն կարող է ի հայտ գալ մնացած ախտանիշներից 2-3 օր առաջ, և այդ ժամանակը հինդադությունը նմանվում է հասարակ գրիպի։

Հաջորդ նշանը փսխումն է, որը հանգստացնող չէ և չի ուղեկցվում սրտխառնոցով։ Մկանների ձգվածությունը նույնպես հուշում է մենինգիտի մասին։ Բացի սրանից՝ լինում է նաև գլխապտույտ և քնկոտություն։ Մենինգիտը բուժվում է ներերակային հակաբիոտիկների միջոցով, այդ պատճառով հիվանդության վաղ հայտնաբերումը շատ կարևոր է։

Ժառանգականություն

Գլխացավերի պատճառ կարող է լինել նաև վատ ժառանգականությունը։ Եթե ծնողներից մեկը միգրեն է ունեցել, ապա քիչ չէ հավանականությունը, որ այն կփոխանցվի երեխային։ Եթե միգրենով տառապել են երկու ծնողներն էլ, ապա այն ժառանգելու հավանականությունը երկու անգամ ավելանում է։