Սինգապուրն ամենաանվտանգ երկիրն է ճանաչվել միայնակ ճամփորդողների համար


23:20 , 31 հունվար, 2019

Սինգապուրն ամենաանվտանգ երկիրն է ճանաչվել միայնակ ճամփորդողների համար: Այդ մասին հայտնել է Lonelyplanet-ը: Անվտանգ երկրների ցուցակը կազմելու համար, որոնք հարմար են անհատական ուղևորությունների համար, ամրագրման ծառայություններից մեկի փորձագետներն ուսումնասիրել են՝ Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը և Իրավակարգի վերաբերյալ Գելափի ինստիտուտի գլոբալ զեկույցը:

Հետազոտողները հարցում են արել 142 երկրների բնակիչների, թե նրանք արդյոք իրենց անվտանգ են զգում միայնակ գիշերելով, վստահում են նրանք արդյոք տեղական ոստիկանությանը, արդյոք նրանք երբևիցե ենթարկվել են հարձակման:

Պատասխանները վերածել են միավորների, որոնք կազմել են յուրաքանչյուր երկրի իրավակարգի ինդեքսը: Միայնակ ճամփորդությունների համար ամենաանվտանգ երկրներն են դարձել Սինգապուրը, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան և Ուզբեկստանը: Տասնյակում տեղ են գտել են նաև Հոնկոնգը, Շվեյցարիան, Կանադան, Ինդոնեզիան և Դանիան, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: