16:21 , 8 հունիս, 2013
SLAQ.am-ը շարունակում է բլից հարցազրույցներ անցկացնել հանրահայտ դեմքերի հետ: Այս անգամ մեր զրուցակիցն է սիրված դերասանուհի Աննա Հարությունյանը:
-Երկու բառով բնութագրեք Ձեզ:
Աշխատասեր, նպատակասլաց:
-Եթե ոչ դերասանուհի, ապա ի՞նչ:
Դերասանուհի:
-Ու՞մ հետ եք խոսում Ձեր պրոբլեմների մասին:
Ինքս ինձ հետ, հետո հարազատներիս:
-Խենթություններ կանե՞ք (եթե այո, ապա ո՞ւմ համար կամ ինչի՞):
Չգիտեմ:

-30 տարի անց ինչպիսին եք լինելու: Ձեր պատկերացումները:
Գեղեցիկ:
- Մենակ մնո՞ւմ եք Դուք Ձեր հետ:
Գրեթե միշտ:
-Անպատասխան հարցեր ունե՞ք: Ո՞ւմ են ուղղված:
Ոչ, բոլոր հարցերն իրենց պատասխաններն ունեն:
-Ինչի՞ համար կզղջայիք:
Չարած բաների, չասված խոսքերի:

-Ի՞նչ չէիք անի երբեք:
Երբեք մի ասա երբեք:
-Ինչի՞ եք ընդունակ զայրացած ժամանակ:
Սառն ուղեղով եմ դատում:
-Այն մարդը, ումից վախենում և ամաչում եք:
Խիղճս:
-Եթե ունենայիք հնարավորություն:
Միշտ ունեմ հնարավորություն:

-Եթե նորից ծնվեիք, ինչպե՞ս կապրեիք:
Կապրեի:
- Ամա՞ռ, թե՞ ձմեռ:
Ամառ:
- Ֆիլմերի ո՞ր ժանրն եք նախընտրում:
Բոլորի լավագույնը:
- Սիրելի ուտեստը...
Նշանակություն չունի ուտելիքը:

-Վաղը աշխարհի վերջ է, ի՞նչ կանեք:
Ինչպես ամեն օր սեր կխոստովանեի: