Քլինթ Իսթվուդին նկատել են իրենից 65 տարով փոքր գեղեցկուհու հետ


19:15 , 31 հունվար, 2019

Քառակի օսկարակիր հոլիվուդի վետերան Քլինթ Իսթվուդին «բռնացրել են» 23-ամյա գեղեցկուհի Նուր Ալֆալի հետ: Նրանք միասին դուրս են եկել Լոս Անջելեսի հեղինակավոր ռեստորաններից մեկից: Գրավիչ սևահերը, որը կինոպրադյուսեր է, պնդում է, որ ռոմանտիկ հարաբերություններ չունի 88-ամյա դերասանի հետ և որ նա «իր ընտանիքի բարեկամն է»: Daily Mail-ի հարցին, թե ում հետ է հիմա նա հանդիպում, աղջիկը պատասխանել է. «առանց մեկնաբանությունների»:

Նուրը հայտնի է տարեց տղամարդկանց հետ իր սիրավեպերով: 2017-ին նա հանդիպել է բրիտանական լեգենդար The Rolling Stones խմբի 75-ամյա մեներգչի՝ Միք Ջագերի հետ: Իսկ նրա վերջին ընկերը եղել է 57-ամյա միլիարդատեր ներդրող Նիկոլաս Բերգրուենը: Վերջին անգամ նրանց միասին նկատել են անցյալ տարվա դեկտեմբերին:

Իսթվուդն արդեն մի քանի տարի հանդիպում է Քրիստինա Սանդերայի հետ, որը փոքր է նրանից 33 տարով:

Իսթվուդը պաշտոնապես ամուսնացել է երկու անգամ և վեց տարբեր կանանցից 8 երեխա ունի: Նրա զավակներից ամենամեծը 64, իսկ ամենաերիտասարդը 22 տարեկան է: