Ավտոմեքենա վարելու համար ամենավտանգավոր երկրները. փորձագետներ


18:20 , 31 հունվար, 2019

Ավտոմեքենա վարելու համար Ավստրիան ամենավտանգավոր երկիրն է: Երկրի յուրաքանչյուր տասը հազար բնակչի պարագայում 44 վթար կարող է տեղի ունենալ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Պատահարների եվրոպական հանձնաժողովը:

Փաստաթղթի համաձայն՝ մի փոքր պակաս անվտանգ են Գերմանիայի (37 վթար) և Բելգիայի (35 վթար) ճանապարհներով ուղևորությունները:

Վարորդների համար ամենաանվտանգը Կիպրոսն է (10.5 վթար), Ֆինլանդիան (ութ վթար) և Դանիան` ընդամենը հինգ ավտովթար: