ԱՄՆ-ում սենատորին ծեծի ենթարկած տղամարդուն պարտավորեցրել են կես միլիոն դոլար տուգանք վճարել


18:00 , 31 հունվար, 2019

ԱՄՆ-ում դատարանը սենատոր Ռենդ Փոլին ծեծի ենթարկած տղամարդուն պարտավորեցրել է 582 հազար դոլար տուգանք վճարել:

Հիշեցնենք՝ վեճը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա 2017-ին, Բոուլինգ Գրին քաղաքում: Արդյունքում 60-ամյա Ռենե Բուչերը կոտրել է 56-ամյա Փոլի հինգ կողոսկր:

Սենատորն իր հարևանից ֆիզիկական և բարոյական վնասի համար մեկուկես միլիոն դոլարի չափով փոխհատուցում է պահանջել: Սակայն նա նաև գոհ է դատարանի վճռից: