16:00 , 31 հունվար, 2019Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի շրջանակում այսօր հյուրընկալվելու է «Ժիրոնային»: Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով կեսգիշերն անց՝ 00:30-ին:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին այս խաղի համար հայտավորել է 20 ֆուտբոլիստի:
Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Տիբո Կուրտուա, Լուկա:
Պաշտպաններ՝ Կարվախալ, Ռամոս, Վարան, Նաչո, Մարսելո, Ռեգիլոն:
Կիսապաշտպաններ՝ Կրոս, Կազեմիրո, Վալվերդե, Լյորենտե, Ասենսիո, Իսկո, Սեբալյոս:
Հարձակվողներ՝ Բենզեմա, Բեյլ, Լուկաս Վասկես, Վինիսիուս Ժունիոր:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» 4:2 հաշվով հաղթանակ է տոնել: