Ժան Բեդել Բոկասա. պատմության ամենադաժան մարդակեր-կառավարիչը


22:45 , 31 հունվար, 2019

Մարդկության պատմության մեջ քիչ չեն եղել խարիզմատիկ և միաժամանակ դաժան ղեկավարները։ Այս առումով հատկապես ուշադրության է արժանի Ժան Բեդել Բոկասայի անձը, ով XX դարում զբաղեցնում էր Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության կայսեր պաշտոնը։ Բոկասան իշխանության էր եկել շնորհիվ ռազմական հեղաշրջման (ԿԱՀ-ի համար դա բնական երևույթ է)։

Սարսափելի Բոկասան

Այս ղեկավարի անունը մինչ օրս սարսափ է առաջացնում ԿԱՀ-ի բնակիչների մոտ։ Ժան Բոկասան փայլուն ռազմական կարիերա էր ստեղծում։ Այս մարդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվել է Ֆրանսիայի կողմից։ Հետպատերազմյան ժամանակաշրջանում Ժանը վերադաձել է հայրենի երկիր, որտեղ էլ նախաձեռնել է ռազմական հեղաշրջում, որի արդյունքում տապալել և գահընկեց է արել հարազատ հորեղբորը։ Սա թույլ է տվել երիտասարդ և նպատակասլաց աֆրիկացուն զբաղեցնել երկրի ղեկավարի աթոռը։

Ժան Բոկասայի թագադրման համար ծախսվել է 20 միլիոն դոլար։ Աղքատ ու թշվառ ԿԱՀ-ի համար այս գումարը համապատասխանում է մի քանի տարվա պետական բյուջեին, սակայն կայսերն այս փաստը բացարձակապես չէր հուզում։ Բացի դրանից՝ Բոկասան իր համար գահ էր պատվիրել, որը պատրաստված էր մաքուր ոսկուց։ Շքեղ ատրիբուտի զանգվածը կազմում էր 2 տոննա։

Կայսրը շատ էր սիրում կանանց։ Այսպես՝ պարոն Բոկասան ուներ 17 կին և 77 երեխա (չհաշված արտաամուսնական կապերից ծնված երեխաներին)։ Սակայն մեծ ղեկավարը նախընտրում էր չխառնվել իր ժառանգորդների դաստիարակման գործերին։ Կայսրն իր երեխաներին արգելում էր միայն «շաքարե խոզ» փորձել, որը մեր բառերով նույնանում է մարդու մսի հետ։ Բոկասան անհանգստանում էր, որ մարդու մսի համին ծանոթանալը երեխաների մեջ իրենց հորը՝ Բոկասային, գահընկեց անելու ցանկություն կարթնացնի։

Մարդակերը

Բոկասան շատ էր սիրում սնվել մարդու մսով, հատկապես այն մարդկանց, որոնք նրա թշնամիներն էին։ Կայսերական ամրոցի խոհարարները ստիպված էին մարդու միս պատրաստել տարբեր սոուսներով։ Բոկասան չէր ամաչում նման ուտեստներ հյուրասիրել նաև ԿԱՀ այցելող դիվանագետներին։ Հաճախ նա անգամ սպանվածի ընտանիքի անդամներին հրավիրում էր ճաշկերույթի և ցինիկաբար նրանց հյուրասիրում էր իրենց ազգականի մսից պատրաստված կերակուր։ Եթե մարդիկ հրաժարվում էին այդ հյուրասիրությունից, Բոկասան կարգադրում էր անհապաղ պատժի ենթարկել նրանց։ Ուղևորվելով արտերկիր՝ կայսրն անպայմանորեն իր ճամպրուկի մեջ էր տեղավորում մի քանի տարրա պահածոյացված մարդու միս։

Հատուկ սեր ուներ գեղեցիկ կանանց մսի նկատմամբ։ Մի անգամ նրա ճաշի սեղանին էր հայտնվել «Միսս ԿԱՀ»-ը։

Բոկասան իշխանության մնաց մինչև 1979 թվականը։ Տապալումից հետո նա հայտնվեց մեղադրյալի աթոռին։ Նախկին կայսրը մեղադրվում էր բազմաթիվ սպանություններ գործելու, մարդակերության և պաշտոնական դիրքի չարաշահման համար։ Բոկասան հավատացնում էր դատարանին, որ հակառակորդներին նա սպանել է ծիսակատարողական նպատակներով, սակայն նրանց չի կերել։ Ի սկզբանե մարդակերության համար որպես պատասխանատվություն նախատեսված էր մահապատիժը, սակայն ավելի ուշ այն փոխարինեցին 20 տարի ազատազրկմամբ։ Սակայն Բոկասայի՝ ազատազրկման ժամկետը կրճատվեց մինչև 6 տարի, և 1993-ին նա ազատ արձակվեց։ Մի քանի տարի անց նախկին մարդակեր-ղեկավարը մահացավ սրտի կաթվածից։