Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է դատարան. քննարկվում է կալանքի հարցը


15:20 , 31 հունվար, 2019

Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ Վերաքննիչ դատարանում քննարկվում է Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում է։ Նա մասնակցում է դատական նիստին, որի ընթացքում քննարկվելու է իր նկատմամբ կիրառված կալանավորումը երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բերված բողոքը։

Դատական նիստից առաջ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե դատական նիստն այսօր կավարտվի, քանի որ այսօր դեռ նոր բողոք պետք է ներկայացվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ