Չինաստանի հիվանդանոցներից մեկում տեսագրել են, թե ինչպես է բուժքույրը վիրահատությունից առաջ հանգստացնում 2-ամյա փոքրիկին (Video)


12:50 , 31 հունվար, 2019

Չինաստանի հիվանդանոցներից մեկում աշխատող բուժքույրը գրավել է միլիոնավոր մարդկանց սրտերը, երբ նրա մասնակցությամբ տեսանյութը հրապարակվել է համացանցում: Սոցցանցերում հայտնված լուսանկարներն ու տեսանյութը պատկերում են, թե ինչպես է երիտասարդ բուժքույրը հանգստացնում երկու տարեկան փոքրիկին, որն անհանգիստ պառկած է վիրահատական սեղանին:

Փոքրիկին որովայնի ստորին մասում առկա ճողվածքի վիրահատության էին պատրաստում, երբ նա սկսել է լաց լինել: Անեսթեզիոլոգ բուժքույրը գրկել է երեխային և սկսել հանգստացնել նրան նախքան վիրահատությանն անցնելը: Նրա գործընկերները ևս փորձել են օգնել, խաղալիքներ են բերել և մուլտֆիլմ միացրել փոքրիկի համար:

Երբ փոքրիկը քնել է, նրան անզգայացրել են և վիրահատել: Վիրահատությունը լավ է անցել, փոքրիկն արդեն ապաքինվում է: