Ավետիք Էլոյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից


12:14 , 31 հունվար, 2019

Կառավարությունն այսօր հերթական նիստին որոշում կայացրեց Ավետիք Էլոյանին ազատել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Հարցը չզեկուցվող էր: Այսպիսով՝ ըստ նախագծի՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով`

Հայաստանի Հան­րապետության կառավարությունը որոշում է՝

Ավետիք Էլոյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Այլ մանրամասներ, պատճառներ նախագծում նշված չէին: