Պուտինը խորհուրդ է տվել՝ ինչ անել քիչ հիվանդանալու համար


11:50 , 31 հունվար, 2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհուրդ է տվել ռուսներին, թե ինչպես կարելի է ավելի քիչ հիվանդանալ: Այս մասին Պուտինը խոսել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ:

Նշվում է, որ կառավարության նիստում ներկայացվել էր գրիպով և սուր շնչառական վիրուսով հիվանդացության դեպքերի մասին զեկույցը:

«Քիչ հիվանդանալու համար անհրաժեշտ է ավելի շատ զբաղվել սպորտով»,- ասել է Պուտինը հանդիպման ժամանակ:

Ինչպես նշվում է, Եկատերինբուրգում և Կուրգանում, գրիպով և սուր շնչառական վիրուսով վարակված մարդկանց թվի աճով պայմանավորված, բոլոր հանրակրթական դպրոցներն ու քաղաքային կրթական կազմակերպությունները փակվել են կարանտինի պատճառով:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում եղանակային վտանգի դեղին աստիճան էր հայտարարվել սպասվելիք թաց ձյան և մերկասառույցի պատճառով: