Մեկնարկել է կառավարության հերթական նիստը


11:28 , 31 հունվար, 2019

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնել է Գերմանիա` Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով:

Կառավարության օրակարգում 17 հարց է, որից 14-ը՝ չզեկուցվող: Կառավարությունն այսօրվա նիստում կքննարկի «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառման մասին որոշման նախագիծը:

Գործադիրը նաև տարկետման իրավունք կտա ֆուտբոլի ազգային հավաքականի 13 անդամի, կքննարկի «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերությունը «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին որոշման նախագիծը: