Բժիկը հարբածներին անհեթեթ դաջվածքներից ետ պահելու միջոց է գտել


07:11 , 31 հունվար, 2019

Ավստրալացի պլաստիկ վիրաբույժն իշխանություններին կոչ է արել տատու սրահներին օրենսդրորեն արգելել հարբած հաճախորդների վրա դաջվածքներ անելը։

Սիդնեյից բժիշկ Լեիտ Բարնոուտին հայտարարել է, որ հոգնել է անհեթեթ դաջվածքներ ջնջելուց։ Նա նշում է, որ շատերն իրենց դաջվածքներն արել են հարբած ժամանակ, երբ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունենում։

Նա նաև ասել է, որ դաջվածք ջնջելու համար նա հաճախորդից վերցնում է 150-ից 450 դոլար՝ կախված աշխատանքի ծավալից։ Նա նշում է, որ որոշ դաջվածքներ հնարավոր չի լինում ջնջել լազերի օգնությամբ, այդ պատճառով վիրաբուժական միջամտություն է կատարվում, որը սպի է թողնում։

Բարնոուտին առաջարկում է երեք գլխավոր պայման, որոնք պետք է պահպանի ցանկացած ոք, ով ցանկանում է դաջվածք ունենալ՝ առաջինը՝ սթափ լինել, երկրորդ՝ դաջվածք անողին դաջվածքի համար գրավոր համաձայնություն ներկայացնել, երրորդ՝ մինչ վերջնական որոշում կայացնելը ստանալ 48 ժամ՝ «մտափոխվելու» համար։

Բժշկի կարծիքով՝ առաջարկված պայմանները կնվազեցնեն վարակվելու հավանականությունը, կքչացնեն անցանկալի դաջվածքների քանակը, ինչպես նաև կխնայեն հարբած հաճախորդների գումարները։