4 միֆ օձերի մասին


05:13 , 31 հունվար, 2019

Մարդկանց մեծամասնությունը վախենում է օձերից։ Անգամ ոչ թունավոր օձերը կարող են վախի պատճառ դառնալ։ Այստեղ չեն օգնի ո՛չ փորձը, ոչ էլ գիտելիքները։ Օձերի հանդեպ վախը գենետիկ մակարդակի վրա է գտնվում, այդ պատճառով էլ օձերի վերաբերյալ մի շարք միֆեր են հորինվել։

Բոլոր օձերը թունավոր են

Գոյություն ունի օձերի 2500 տեսակ։ Նրանցից 400-ը տարբեր ուժգնության թույներ ունեն։ Եվրոպայում կա ընդամենը 9 թունավոր տեսակ, այնպես որ, թունավոր օձի հանդիպելու ամենամեծ հավանականությունը հարավային և ասիական տարածաշրջաններում է։

Եթե հանենք օձի ատամները, այն անվնաս կդառնա

Այո՛, մինչ մոր ատամների դուրս գալն օձն անվնաս կլինի։ Միակ վտանգն այն է, որ կենդանին չի կարողանա պահել սեփական թույնը և լուրջ կհիվանդանա։ Իմիջիայլոց, նրանց հնարավոր չէ վարժեցնել։ Օձերի հետ կապված ցանկացած վարժություն հիմնված է միայն գիտելիքների վրա։

Սողունները միշտ հարձակվում են մարդկանց վրա

Եթե իժը կամ կոբրան ուղիղ կանգնած են, նշանակում է, որ պետք է հանգիստ թողնել նրանց։ Օձերը հարձակվում են այն ժամանակ, երբ նրանց վախեցնում են կամ հարձակվում նրանց վրա։ Այս սողունները հիմնականում փորձում են խուսափել մարդկանցից։

Օձերը փաթաթվում են ծառին կամ ճյուղին

Ամենայն հավանականությամբ այս միֆը ծագել է Աստվածաշնչից։ Այնտեղ օձը միշտ նկարագրվում է կենաց ծառին փաթաթված։ Իրականում օձերը հեշտությամբ կարող են բարձրանալ ծառի վրա։ Ճյուղերի վրա էլ նրանք ուղղակի նստում են։ Ինչ-որ բանի փաթաթվելու կարիք նրանք ընդհանրապես չունեն։