Ճարտարագետը Lego-ի միջոցով յուրահատուկ նկարներ է ստեղծում (Photo)


06:05 , 31 հունվար, 2019

Ինժեներ Ջոզեֆ Կրահամն իրեն շատ վատ նկարիչ էր համարում, սակայն ամեն ինչ փոխվեց 2014 թվականին, երբ նա և իր կինը կորցրին իրենց սիրելի գերմանական շանը։ Այդ ժամանակ Կրահամը որոշում է Lego-ի օգնությամբ անմահացնել իր շանը, և այդտեղից էլ սկսվում է նրա ստեղծագործական ուղին։ Այդ օրվանից սկսած երեք երեխաների հայր Կրահամը սկսում է բարդ խճանկարներ հավաքել։ Ինժեներն իր նկարները ստեղծում է զրոյից։

Իր աշխատանքները, որոնց վրա նա վերջին 3 տարում ծախսել է շուրջ 2300 ժամ, նվիրաբերում է բարեգործական կազմակերպություններին։