4 միջոց առանց զրուցակցին վիրավորելու տհաճ խոսակցությունները դադարեցնելու համար


01:14 , 31 հունվար, 2019

Հաճախ մենք չենք կարողանում դադարեցնել որևէ տհաճ կամ ձանձրալի խոսակցություն, քանի որ վախենում ենք վիրավորել զրուցակցին։ Մենք անընդհատ ժամանակ ենք կորցնում՝ անդադար լսելով այդպիսի խոսակցություններ։ Սակայն խոսակցությունը նրբանկատորեն դադարեցնելն ու զրուցակցի հետ հարաբերությունները չփչացնելը, միանշանակ, հնարավոր է։

Բացահայտեք ձեր «ոչ կոմպետենտ» լինելը

Եթե խոսակցությունը ձեզ չի հետաքրքրում, համարձակորեն խոստովանեք, որ դուք թեմայից գլուխ չեք հանում․ «Ցավոք սրտի, չեմ կարող շարունակել այս խոսակցությունը, քանի որ քաղաքական անցուդարձից տեղյակ չեմ», «Անկեղծորեն, ծաղիկների հետ կապված այդքան էլ լավ զրուցակից չեմ», «Կներես, ես տեղյակ չեմ նորաձևության վերջին նորություններից»։

Հիմնվեք ձեր սկզբունքների վրա

Երբ մարդիկ ձեզ տալիս են տարօրինակ հարցեր կամ փորձում են կիսվել վերջին բամբասանքներով, դուք իրավունք ունեք հստակեցնելու ձեր դիրքորոշումը․ «Ես ունեմ կանոն՝ չքննարկել ուրիշի անձնական կյանքը»։ Սովորաբար սկզբունքների մասին հիշատակությունները զրուցակցի մոտ հարգանք են առաջացնում, և նա սկսում է փոխել խոսակցության թեման։

Հաճոյախոսեք

Երկար մենախոսությունը կարելի է կանգնեցնել որևէ հաճելի բան ասելու միջոցով․ «Հասկանում եմ՝ շատ բարդ իրավիճակ է․․․ Ես նոր նկատեցի, որ դու շատ գեղեցկացել ես։ Դու նոր ականջօղե՞ր ունես»։

Օգտագործեք «կեղծ զանգ» հավելվածը

Եթե ձեր զրուցակիցն անդադար խոսում է և ցանկանում է ձեզ ցույց տալ Եգիպտոսի իր բոլոր նկարները՝ օգտագործեք «Կեղծ զանգ» հավելվածը։ Այն կեղծ զանգ կկատարի, որը կօգնի ձեզ առանց ավելորդ բառեր ասելու հեռանալ զրուցակցից։