Ինձ վաղը հրավիրել են ԱԱԾ` հարցաքննվելու մի քրեական գործով, որը վերաբերում է լրատվամիջոցների միջոցով կրոնական թշնամանք հարուցելուն


19:56 , 30 հունվար, 2019

Մենք ապրում ենք Նոր Հայաստանում...

... Որտեղ նախարարը կարծում է, որ հոգևորականը դպրոցում գործ չունի, իսկ տրանսվեստիտ ակտիվիստը նախարարությունում ունի...

... Որտեղ ֆինանսական հանցագործության համար նստած դասադուլավորը մահանում ա բերդում, իսկ մարդասպան ահաբեկիչները վայելում են ազատության բերկրանքն ու բախտերն են փորձում ընտրություններում...

... Որտեղ քաղաքի մեքենաների կեսն անֆառ ու անակումուլյատոր ա մնացել գողության զարթոնքից, իսկ ոստիկանությունը կրոնական թշնամանքի մասին հեքիաթներով է զբաղվում...

... Որտեղ աղանդավորական կազմակերպության քմահաճույքով իրավապահ մարմիններն ամենամեծ մեդիա միավորներին են բզբզում ու դա անում են, օրինակ, այդ կազմակերպության անդամ հանդիսացող վարչապետի օգնականի միջոցով...

Ինձ վաղը հրավիրել են ԱԱԾ` հարցաքննվելու մի քրեական գործով, որը վերաբերում է լրատվամիջոցների միջոցով կրոնական թշնամանք հարուցելուն:

Ես վաղը փաստաբանի հետ գնալու եմ ԱԱԾ, որպեսզի տեսնեմ, թե ինչ են ինձնից ուզում և ինչու են ինձնից ուզում:

Գժուկներ ջան, դուք էլ մի շեղվեք ու ոչխար պահեք:

No photo description available.