48-ամյա Նաոմի Քեմփբլը սիրավեպ է սկսել 25-ամյա երգչի հետ․ ԶԼՄ-ներ


21:15 , 30 հունվար, 2019

Բրիտանացի 48-ամյա երգչուհի, սուպերմոդել Նաոմի Քեմփբլը, հնարավոր է, հանդիպում է 25-ամյա երգիչ Լիամ Փեյնի հետ։ Նրանց միասին տեսել են լոնդոնյան ակումբներից մեկում։ Աստղերը միասին այցելել են նիգերիացի երգիչ Davido-ի համերգին՝ գրում է Daily Mail-ը։

Տեղեկացվում է, որ զույգը չէր ցանկանում հայտնվել պապարացիների տեսախցիկների առջև, այդ պատճառով էլ շենքից դուրս է եկել լրացուցիչ ելքով։ Նաոմին նոր սանրվածքով է եղել և քայլել է գլխիկոր, իսկ տղան քայլել է նրա հետևից՝ թաքցնելով դեմքը։